Հայաստանում գիրք նվիրելը դարձել է սիրելի ավանդույթ. նշվում է Գիրք նվիրելու օրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականությունը, գիրքը մեր մտերիմն է, սրտակից ընկերը, հարազատն ու բարեկամը: Այն նորանոր հորիզոններ է բացում մեր առաջ, հնարավորություն տալիս ճանաչել աշխարհը, մարդկային բարդ ու խճճված հարաբերությունները, սովորեցնում է սիրել, երազել, պայքարել: Գրքի նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու համար հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։

Տոնը Հայաստանում արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ2008 թվականից:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ դեռ հստակ չի որոշել, թե ինչ գրքեր պետք է նվիրի, սակայն այդ օրը, պատրաստվում է գնալ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, մասնակցել ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառին: «Մանկական կամ պատանեկան որևէ ստեղծագործություն կընտրեմ և այդ օրը երեխաների համար հեքիաթ կկարդամ»,-նշեց Ամիրյանը:

Նրա խոսքով՝ այդ տոնը շատ կարևոր է մեր հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ դեպի գիրքը, գրահրատարակչությունը և առհասարակ գրողները գրավելու համար: «Կարծում եմ՝ այդ նպատակով մի քիչ ավելին է պետք անել, քան Գրքի տոնն է և միմյանց գիրք նվիրելը: Կարելի է մտածել ավելի լայնածավալ միջոցառումներ իրականացնելու մասին»,-եզրափակեց նախարարը:

Մի առիթով Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծել է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը: «Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր»,-նշել է նա:

Գիրք նվիրելը Հայաստանում արդեն սիրելի ավանդույթ է դառնում:

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի գրողների միությունը, ՀՀ կառավարության որոշման համաձայն, յուրաքանչյուր տարի Գիրք նվիրելու օրը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված և չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային, ինչպես նաև Արցախի և Ջավախքի գրադարանների միջև:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն