Ես կարող էի ավելի լավ արդյունքներ գրանցել. Օլիմպիական Միքայել Միքայելյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից, Հայաստանի դրոշակակիր դահուկորդ Միքայել Միքայելյանը գոհ չէ իր մեկնարկներից և կարծում է, որ կարող էր ավելին: Այս մասին մարզիկն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«2 մեկնարկներիցս այնքան էլ գոհ չեմ, ես կարող էի ավելի լավ արդյունքներ գրանցել: Հատկապես դժգոհ եմ 15 կմ ազատ ոճում իմ գրանցած արդյունքից: Իսկ ինչ վերաբերում է խաղերի կազմակերպմանն, ապա այստեղ ջերմ մթնոլորտ է տիրում, սակայն, իրականում, ավելի մեծ սպասելիքներ կային կազմակերպվածությունից: Կարծում էի, որ պետք է ականատես լինեի ինչ-որ աննախադեպ բանի, սակայն չեղավ նման բան: Ամեն ինչ դեռ առջևում է, գուցե դեռ կհիացնեն»,-ասաց Միքայելյանը:

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում դահուկորդն ունեցավ երկու մեկնարկ: Տղամարդկանց 1,5 կմ սպրինտում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը տարածությունը հաղթահարել է 3:37.40 արդյունքով և զբաղեցրել 72-րդ տեղը: Իսկ դասական 15 կմ հայ դահուկորդը 83-րդն էր:

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին