Տարածաշրջանային

Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր կարող է զրկվել մանդատից

1 րոպեի ընթերցում

 Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր կարող է զրկվել մանդատից

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Ահմեթ Յըլդըրըմը կարող է զրկվել պատգամավորական մանդատից: Պատճառը երկրի նախագահի հասցեին հնչեցված հայտարարությունն է: Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին «պալատում գտնվող փադիշահ թափթփուկ» արտահայտությունն անելու համար Մուշի դատարանը նրան օրերս դատապարտել էր 1 տարի և 2 ամիս ազատազրկման: Դատարանի այս որոշումից հետո մեջլիս է ուղարկվել պաշտոնական գրություն նրան պատգամավորական մանդատից զրկելու վերաբերյալ:

Ավելի վաղ պատգամավորական մանդատներից զրկվել էին նույն կուսակցության պատգամավորներ Ֆիգեն Յուքսեքդաղը, Նուրսել Այդողանը և Բեսիմե Քոնջան, ովքեր մեղադրվել էին պետության անվտանգությանը սպառնալու մեջ:

Ահմեթ Յըլդըրըմի պարագայում առաջին անգամ պատգամավորը մանդատից կզրկվի երկրի նախագահին վիրավորելու հիմնավորմամբ:

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում