Սպորտ

Օլիմպիական խաղերում տղամարդկանց գեղասահքի առաջատարը Ճապոնիայի ներկայացուցիչն է 

2 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերում տղամարդկանց գեղասահքի առաջատարը Ճապոնիայի ներկայացուցիչն է 

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ճապոնիայի ներկայացուցիչն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարավկորեական Փհենչհան քաղաքում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտան գեղասահորդ տղամարդիկ: Կարճ ծրագրից հետո առաջատարը 111.68 միավորով Յուսուրու Հանյուն է: Երկրորդ տեղում իսպանացի Խավիեր Ֆերնանդեսն է, ով ունի 107.58 միավոր, և եռյակի վերջում մեկ այլ ճապոնացի է` Շոմա Ունոն: Նա հավաքել է 104.17 միավոր: Տղամարդկանց ազատ ծրագիրը կլինի փետրվարի 17-ին:

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվի մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում Օլիմպիական խաղերն անցկացվում են երկրորդ անգամ: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Ներկա Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում