Քաղաքականություն

ՀՀԿ-ն ցանկանում է անդամակցել Միջազգային Քրիստոնեա-դեմոկրատական միությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն ցանկանում է անդամակցել Միջազգային Քրիստոնեա-դեմոկրատական միությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ցանկանում է անդամակցել Միջազգային Քրիստոնեա-դեմոկրատական միությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Գտնվում եմ Բուդապեշտում, որտեղ մեկնարկել է Միջազգային Քրիստոնեա-֊դեմոկրատական միության ( IDC-CDI ) հավաքը։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտ է ներկայացրել անդամակցելու այս համաշխարհային խոշորագույն քաղաքական ընտանիքին և, որպես նաև ՀՀԿ փոխնախագահ, այն վաղը կներկայացնեմ մեր միջազգային գործընկերներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում