Հասարակական

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ձեռք է բերել «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը

2 րոպեի ընթերցում

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ձեռք է բերել «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ձեռք է բերել «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ասաց, որ իրենց համալսարանին մեծ հնարավորություն է ընձեռվում ծավալելու նոր կլինիկական հարթակներ, նոր կեցության սենյակներ, հանրակացարաններ, համալսարանական կամպուս: «Կառավարությունն այսօր հաստատեց մեր կողմից առաջ քաշված նախագիծը: Ուսանողների համար կստեղծվի միջազգային բոլոր չափանիշներին համահունչ պայմաններ»,-հավելեց նա:

Պետական բժշկական համալսարանը գիտակրթական, հանրակացարանային, ուսումնական և կլինիկական նշանակության շենքային պայմանների ընդլայնում կիրականացնի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման և տվյալ բուժհաստատության շենքային պայմանների բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների կատարման միջոցով։ Համալսարանին կանցնեն Միքայելյան հիվանդանոցի 90.5 տոկոս բաժնետոմսերը:

Իրականացնելով մոտ 4.5-5 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրումներ՝ Համալսարանը կունենա մոտ 59,000 ք.մ «արտադրական» տարածքներ, ինչպես գիտակրթական գործունեության ընդլայնման, այնպես էլ համալսարանական հիվանդանոցների գործունեության ընդլայնման և զարգացման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում