Սպորտ

Կատյա Գալստյանը 72-րդն էր Օլիմպիական խաղերում. Փհենչհան-2018 

1 րոպեի ընթերցում

Կատյա Գալստյանը 72-րդն էր Օլիմպիական խաղերում. Փհենչհան-2018 

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի միակ կին մասնակից Կատյա Գալստյանն ավարտեց ելույթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գալստյանն ուժերը չափեց կանանց 10 կմ դասական ոճում և 30 րոպե 25.1 վայրկյան արդյունքով գրավեց 72-րդ հորիզոնականը: Այս ձևում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ նորվեգուհի Ռագնիլ Հագան:

Ըստ նախնական հայտի՝ Գալստյանը պետք է մրցեր նաև կանանց սպրինտում, սակայն նա հայտավորված չէր: Հայաստանի մյուս մասնակից Միքայել Միքայելյանը փետրվարի 16-ին կմրցի ազատ ոճում, իսկ Աշոտ Կարապետյանը հսկա ոլորավայրէջք և հատուկ ոլորավայրէջք ձևերում՝ փետրվարի 18-ին և 22-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում