Հասարակական

Գյումրեցի արվեստագետների աշխատանքները ներկայացված են Ֆրանսիայում

2 րոպեի ընթերցում

Գյումրեցի արվեստագետների աշխատանքները ներկայացված են Ֆրանսիայում

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայարփի և Արտակ Թադևոսյանների HayAr ապրանքանիշն այս օրերին ցուցադրվում է Ֆրանսիայի Բաքարա քաղաքի Pole Bijou ցուցասրահում բացված «Պատերազմում» (AT WAR) ցուցահանդեսում:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 15-ին: Արտակը հրավեր է ստացել Բաքարայից: Երիտասարդ զույգի աշխատանքները ֆրանսիացիներին հետաքրքրել են իրենց բնույթով՝ պատրաստված են պարկուճներից, փամփուշտից ու արկերի մնացորդներից: Մահվան գաղափարի հետ զուգորդվող զինամթերքը արվեստագետի ձեռքում դառնում է գեղեցիկ կախազարդ, մատանի, թևնոց կամ ապարանջան:

Հիմնական աշխատանքը Արտակինն է, իսկ զարդի ձևի ու դիզայնի վերաբերյալ խորհուրդներ է տալիս կինը՝ Հայարփին: Նա այդ հարցում ամուսնու լավագույն քննադատ-օգնականն է, «Արմենպրես»-ին վստահեցրեց Արտակ Թադևոսյանը՝ փաստելով, որ հավանած զարդից կինը երբեք չի բաժանվի:

Հենց այս՝ զինամթերքը զարդի փոխարկվելու գաղափարն էլ հետաքրքրել է ցուցադրույթի կազմակերպիչներին, և նրանք 40 երկրի 500 արվեստագետի ներկայացրած գործերից ընտրել 7 երկրի 14 մասնակցի, այդ թվում՝ նաև գյումրեցի արվեստագետին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զարդերը մեկ այլ առանձնահատկություն էլ ունեն՝ պատրաստված են առանց ոսկերչական գործիքների, բացառապես ինքնաշեն գործիքներով, այն ամենով, ինչ Արտակն ունի ձեռքի տակ: Ցուցահանդեսը տևելու է փետրվարի 14-26-ը: Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում