Սպորտ

Օլիմպիական խաղերի գեղասահքի սպորտային զույգերի հաղթողները գերմանացիներն են 

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերի գեղասահքի սպորտային զույգերի հաղթողները գերմանացիներն են 

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի մարզական զույգերի պայքարում օլիմպիական ոսկին նվաճեցին Գերմանիայի մարզիկները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ազատ ծրագրից հետո հավաքելով 235,90 միավոր՝ Գերմանիան ներկայացնող Ալյոնա Սավչենկո-Բրունո Մասո պարային զույգն առաջին նվաճեց օլիմպիական ոսկին:

Երկրորդ տեղում է Չինաստանի օլիմպիական հավաքականից Վենցին Սուն-Հան Ցուն զույգը: Իսկ բրոնզե մեդալակիրներ դարձավ Մեգան Դյուամեն-Էրիկ Ռեդֆորդ կանադական զույգը:

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվի մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում Օլիմպիական խաղերն անցկացվում են երկրորդ անգամ: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Ներկա Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում