Հասարակական

Գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման մակարդակը բարձր է համարվում

1 րոպեի ընթերցում

Գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման մակարդակը բարձր է համարվում

ԳԱՎԱՌ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում 2017 թվականին գործել են 63000 գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ, որոնք զբաղվել են անասնապահական եւ երկրագործական մթերքների արտադրությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 357 հազար 211 հեկտար, որից 81 հազար 712 հեկտարը վարելահողեր են, 34 հազար 712.4 հեկտարը՝ խոտհարքներ, 179 հազար 581,4 հեկտարը՝ արոտներ, 34.5 հազար հեկտարը՝ բազմամյա տնկարկներ եւ 46 հազար 257.9 հեկտարը՝ այլ հողատեսքեր: «81 հազար 712 հա վարելահողերից 2017 թվականին մշակվել է 57 հազար 540.8 հեկտարը, չմշակվող վարելահողերը կազմել են են 24 հազար 171.2 հա:

Հաշվի առնելով ցանքաշրջանառության բազան, որը պետք է կազմի վարելահողերի շուրջ 30 տոկոսը, մարզում վարելահողերի, արոտների եւ խոտհարքների նպատակային օգտագործման մակարդակը բարձր է մնում: Այս գյուղատնտեսական տարում ակնկալում ենք ավելի բարձր արդյունքներ, եթե բնությունը մարզի տնտեսություններին տհաճ անակնկալներ չմատուցի»,- նշեց Համբարձում Համբարձումյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում