Հասարակական

Գեղարքունիքում անցյալ տարի գյուղատնտեսական վարկերից օգտվել է 39 տնտեսություն

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում անցյալ տարի գյուղատնտեսական վարկերից օգտվել է 39 տնտեսություն

ԳԱՎԱՌ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից տրամադրված լիցենզիաների հիման վրա գյուղատնտեսական վարկեր ստանալու նպատակով բանկեր դիմած անձանցից վարկ են ստացել 39 մարդ, որոնցից 33-ը ստացել են մինչեւ 5 միլիոն դրամ, իսկ 6-ը՝ 5 եւ ավելի միլիոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավար Սաշա Մելքոնյանը, 2017 թվականին «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակում մարզում ընդհանուրը տրամադրվել է 132 միլիոն 100 հազար դրամ վարկ: Վարկառուներին հիմնականում վարկեր տրամադրել են «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը, «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ», «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունները: «Տրամադրված վարկերը, համաձայն մեր կողմից իրականացված դիտարկումների, հիմնականում ներդրվել են անասնապահության զարգացման ոլորտում:

Նախորդ տարի մենք կազմակերպել ենք ծրագրային 18 եւ խմբակային 4 դասընթաց: Մեզ մոտ հայտագրվածները, ըստ գործող կարգի, դասընթացներ անցնելուց հետո հավաստագրման են ներկայացվում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ: Հավաստագիր ստանալուց հետո նրանք վարկի համար դիմում են համապատասխան բանկեր: Այս տարվա մեկուկես ամսում մենք արդեն ունենք 925 հայտագրված տնտեսություններ՝ նախորդ տարվա 437 հայտագրվածների դիմաց: Նրանց հետ արդեն անցկացրել ենք 21 ծրագրային եւ 2 խմբակային դասընթաց: Նախնական կանխատեսումներով՝ այս տարի տրամադրվող վարկերի մեծ մասը կուղղվի հողագործության զարգացմանը»,-ընդգծեց Սաշա Մելքոնյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում