Գերմանացիներն արդեն ունեն 8 ոսկե մեդալ. Փհենչհան-2018

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը և արդեն ունի 8 ոսկե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փհենչհանում շարունակվում է քառամյակի ամենակարևոր ձմեռային Խաղերը: 5 օրյա պայքարից հետո Գերմանիայի թիմն ունի 8 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ (ընդհանուր 13 մեդալ): Երկրորդ տեղում նախորդ օրերի պես կրկին Նիդեռլանդների ընտրանին է: Նրանք ունեն 5 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ (ընդհանուր 11 մեդալ): Երրորդ տեղում արդեն ԱՄՆ թիմը չէ, այլ Նորվեգիայի օլիմպիական ընտրանին: Նորվեգներն ունեն 4 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալ (ընդհանուր 13 մեդալ): 10-յակում են նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Իտալիայի և Հյուսիսյանի Կորեայի հավաքականները:

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

Հայերեն English

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին