Հասարակական

Գյումրիում վերանորոգվելու է Շիրազի փողոցը

1 րոպեի ընթերցում

Գյումրիում վերանորոգվելու է Շիրազի փողոցը

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանում փետրվարի 12-ին տեղի ունեցավ խորհրդակցություն, որի առանցքում Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում «Շիրազի» և դրան հարող փողոցների վերակառուցման աշխատանքներն էին:

Խորհրդակցությունը գլխավորում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև բոլոր այն կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ովքեր առնչություն ունեն վերը նշված փողոցների վերակառուցման աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում խոսվեց «Շիրազի» փողոցում հողային աշխատանքների մեկնարկի ժամանակացույցի, ենթակառույցների անելիքների և մի շարք այլ հարցերի մասին: Բարձրացված յուրաքանչյուր հարց, ըստ ոլորտային աշխատանքի, տեղում քննարկվեց, անհրաժեշտության դեպքում լուծումներ առաջարկվեցին, պատասխանատուները ստանձնեցին պարտավորություններ՝ աշխատանքների բնականոն ընթացք ապահովելու նպատակով:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում