Սպորտ

Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոնը կամավորական է աշխատում Փհենչհանում 

2 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոնը կամավորական է աշխատում Փհենչհանում 

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Չին Չոն Օն կամավորական է աշխատում 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Չոն Օն, ով գնդակային հրաձգության օլիմպիական չեմպիոն է, խոստովանել է, որ մի այլ տեսանկյունից է բացահայտել Խաղերը: «Հիմա, երբ կողքից եմ նայում այլ մարզիկների, իմ մեջ այլ զգացողություն է առաջանում»,-օլիմպիական չեմպիոնի խոսքը փոխանցում է Yonhapnews-ը:

23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի կամավորականները 15 հազար են, որոնցից 39 «հատուկ կամավորականներ» են` մարզիկներ, քաղաքական գործիչներ և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվի մեդալների 102 հավաքածու 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ:

Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Ներկա Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում