Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ դառնալու դեպքում չի բացառում հանդիպումը Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում առաջարկված Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջադրվելու և ընտրվելու դեպքում չի բացառում հանդիպումները Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել առաջին նախագահի ղեկավարած Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել:

«Մենք ունեցել ենք բավականին բաց քննարկումներ: Որոշ հարցերի վերաբերյալ նրանց գնահատականների հետ ես համաձայն չեմ. կային նաև այլ հարցեր, որոնց վերաբերյալ մենք ընդհանուր կարծիք ունենք: Կարծում եմ` մեր հարաբերությունները նույն կերպ կշարունակվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արմեն Սարգսյանը:

Լրագրողներից մեկի հարցին` պատրաստվո՞ւմ է առանձին հանդիպում ունենալ Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նման հանդիպման մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ ես որոշում կայացնեմ առաջադրվել և երբ ընտրվեմ ՀՀ նախագահի պաշտոնում: Այս ժամանակ գուցե հանդիպեմ հանրապետության և’ առաջին, և’ երկրորդ նախագահների հետ»,-շեշտեց նա:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան