Սպորտ

Օլիմպիական խաղերում նորովիրուսով վարակվածների թիվը հասել Է 177-ի

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերում նորովիրուսով վարակվածների թիվը հասել Է 177-ի
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փհենչհանի Օլիմպիական խաղերում նորովիրուսով վարակված մարդկանց թվաքանակը հասել Է 177-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Խաղերի կազմկոմիտեի հայտարարության մեջ:

Փետրվարի 10-ի դրությամբ վարակվածները 158-ն Էին:

«Փետրվարի 11-ի դրությամբ բացահայտվել Է նորովիրուսով հիվանդանալու 177 հաստատված դեպք: Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդացածների թիվն ավելացել Է 19-ով: 177 հիվանդացածներից 67-ը լիովին ապաքինվել են եւ վերադարձել աշխատանքի»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նորովիրուսի պատճառով Օլիմպիական խաղերում իրավակարգի պահպանությամբ զբաղվող կազմակերպության 1200-ից ավելի աշխատակիցներ հեռացվել Էին իրենց աշխատանքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում