ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փհենչհանի ձմեռային օլիմպիական մրցումներին այցելել են 170 հազար 530 հանդիսականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում
«Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Միջազգային օլիմպիական կոմիտեի հաղորդակցությունների գծով տնօրեն Մարկ Ադամսը:
Օլիմպիական խաղերի մրցումները մեկնարկել են փետրվարի 8-ին, պաշտոնապես Խաղերը բացվել են փետրվարի 9-ին:
«Փետրվարի 8-ից Խաղերն այցելածների ընդհանուր թվաքանակը 170 հազար 530 Է: 209 հազար տոմս վաճառվել Է արտասահմանում, ինչը կազմում Է ընդհանուր քվոտայի 19,5 տոկոսը»,- ասել Է Ադամսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: