Հասարակական

Գեղարքունիք գյուղում նորակառույց թաղամաս է գազիֆիկացվել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիք գյուղում նորակառույց թաղամաս է գազիֆիկացվել

ԳԱՎԱՌ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում տեղական բյուջեի միջոցներով գազիֆիկացվել է Գետափի փողոցի վրա գտնվող նորակառույց թաղամասը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի գյուղապետ Կարապետ Ասատրյանը, շինարարական աշխատանքները սկսվել եւ ավարտվել են 2018 թվականի հունվարին: «Նորակառույց թաղամասում կա 30 տնտեսություն, որոնք բնական գազից օգտվելու ցանկություն էին հայտնել: Տեղական բյուջեից ներդրված 1 միլիոն 800 հազար դրամի հաշվին կառուցվեց 205 գծամետր գազատար արտաքին ցանց, եւ այժմ արդեն 8 տնտեսություն օգտվում են բնական գազից:

Մնացած տնտեսությունները եւս առաջիկայում կդառնան բաժանորդներ: Բացի այդ, գյուղապետարանի աջակցությամբ գազիֆիկացվել են մի քանի բնակարաններ Գարեգին Նժդեհի փողոցում: Այս աշխատանքների արդյունքում արդեն գյուղը գազիֆիկացվեց 100 տոկոսով»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում