Սպորտ

Օլիմպիական խաղերում հայ մարզիկների մեկնարկային օրերը հայտնի են 

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերում հայ մարզիկների մեկնարկային օրերը հայտնի են 

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների ժամանակացույցը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Փհենչհան-2018-ում Հայաստանն ունի երեք մարզիկ՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Մեր թիմն արդեն մի քանի օր Փհենչհանում է: Մարզիկները հարմարվում են մրցավայրին, ժամային փոփոխությանը եւ վերջին մարզումներն անում գլխավոր մեկնարկից առաջ:

Փհենչհանի օլիմպիական խաղերում Հայաստանի թիմից առաջինը կմեկնարկի Կատյա Գալստյանը: Ներկայացնում ենք մեր մարզիկների մրցելույթների ժամանակացույցը.

Կատյա Գալստյան - սպրինտ, փետրվարի 13, 12:30 (Երեւանի ժամանակով)

Միքայել Միքայելյան - սպրինտ, փետրվարի 13, 13:05

Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, 10:30

Միքայել Միքայելյան - 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, 10:00

Աշոտ Կարապետյան - հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, 05:15

Աշոտ Կարապետյան - հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, 05:15

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական բացումը կկայանա փետրվարի 9-ին, Երեւանի ժամանակով 15:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում