Օլիմպիական խաղերում փորձելու եմ գերազանցել իմ լավագույն արդյունքը. Կատյա Գալստյան 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշված ժամեր անց Փհենչհանում կվառվի ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերի կրակը` ազդարարելով «Սպիտակ խաղերի» մեկնարկը: Հայաստանն այս տարի խաղերին մասնակցում է միայն 3 մարզիկով: Մեր երկու դահուկորդներից մեկըև միակ աղջիկը` Կատյա Գալստյանն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գալստյանը խոսեց նախորդ Օլիմպիական խաղերում ձեռք բերած փորձի և առաջիկա Խաղերից սպասելիքներից:

-Կատյա, պատմեք ձեր մասին, ե՞րբ եք սկսել զբաղվել դահուկասպորտով:

-Դահուկասպորտով սկսել եմ զբաղվել 15-16 տարեկանից: Միանգամից դահուկներով չեմ սկսել, այլ անվադահուկներից եմ սկսել: Ավելի լուրջ այս մարզաձևին սկսեցի վերաբերվել մոտ 10 տարի առաջ: Մոտ երկու տարի միայն սովորում էի:

-Ինչո՞ւ դահուկասպորտ:

-Ես ծնունդով Աշոցքի տարածաշրջանի Հարթաշեն գյուղից եմ և մեզ մոտ այլ մարզաձևով զբաղվելու մեծ հնարավորություն չկա: Ինձ այս մարզաձևով զբաղվելու առաջարկ է արել Գյումրու մարզադպրոցի տնօրենը: Թուրինի Օլիմպիական խաղերի ժամանակ հեռուստացույցով դիտելուց հետո, ինքս ինձ համար որոշեցի, որ ես էլ կարող եմ դահուկասպորոտով զբաղվել: Բայց մոտ 4 ամիս է, ինչ տեղափոխվել եմ Աշոցք և մարզվում եմ այստեղ:

-Մարզիկների մեծագույն երազանքն Օլիմպիական խաղերին մասնակցելն է: Ի՞նչ դասեր պետք է քաղեք ձեզ համար այս Խաղերից:

-Դեռևս Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ չէի կարծում, որ ես կմասնակցեմ և լավ չէի նախապատրաստվել: Սակայն այս անգամ ինքս ինձ ասել էի, որ պետք է այնպես մարզվեմ, որ ինձ ուղարկեն Փհենչհան: Դեռևս նախորդ ձմռանից սկսել էի նախապատրաստվել այս Խաղերին:

-Սա ձեր երկրորդ Օլիմպիական խաղերն են: Ի՞նչ փորձ եք ձեռք բերել Սոչիի խաղերում, որ պետք է օգնի ձեզ:

-Ես Սոչիում կարող էի, ընդունակ էի առավել բարձր հորիզոնականում եզրափակել մրցավազքս, սակայն ես իրապես լավ չէի նախապատրաստվել: Օլիմպիական խաղերում փորձելու եմ գերազանցել իմ լավագույն արդյունքը:

Հարցազրույցը՝ Վարվառա Հայրապետյան

Հայերեն العربية English Русский

Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՄ որևէ երկիր Հայաստանի առջև որևիցե երկրի հետ կապը խզելու պահանջ չի դրել․ ՀՀ ԱԺ նախագահ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ և Թայլանդի վարչապետները հեռանկարային են համարել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության ոլորտներում

Վարչապետ Փաշինյանը փետրվարի սկզբին կայցելի ԱՄՆ

ԱԺ նախագահի համոզմամբ` Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի քննարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

ՀՀ և Խորվաթիայի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան