Ինովացիա

«Թվային Հայաստան» hիմնադրամին կհատկացվի 50 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

«Թվային Հայաստան» hիմնադրամին կհատկացվի 50 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախատեսում է 2018թ. երեք ամսվա համար «Թվային Հայաստան» hիմնադրամի ծախսերի ֆինանսավորման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 50 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 8-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն, «Թվային Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է ՀՀ թվային փոխակերպման արդյունավետ իրականացման համար նախնական աշխատանքները: Մասնավորապես՝ հաշվի առնելով հանրային քննարկումները և պետական մարմինների կողմից ներկայացված առաջարկությունները և դիտարկումները հիմնադրամը պետք է ավարտին հասցնի «Հայաստանի Թվային Օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները և սահմանված կարգով ներկայացնի հաստատման:

Հիմնադրամը պետք է կազմի Թվային Օրակարգից բխող 2018թ. համար առաջնահերթ համարվող, հստակ ուղղություններով գործողությունների ծրագիրը և աշխատանքների պլանը, մասնավորապես՝ պետական կառավարման համակարգի թվային փոխակերպում, ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, ենթակառուցվածքների զարգացում, կիբեռանվտանգություն, թվային հմտությունների զարգացում, մասնավոր հատվածի թվային փոխակերպում: Հիմնադրամն իրականացնում է իր ընթացիկ գործունեությունը, որն ուղղված է պետական կառավարման մարմինների միջև փոխգործելիության (Interoperability) և թվային փոխակերպման վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև մի շարք այլ առանցքային ծրագրեր (օրինակ՝ էլեկտրոնային կառավարման և բջջային նույնականացման (Mobile ID) միասնական e-gov պորտալի ներդրում, «Թվային Սփյուռք» ծրագրի նախագծում, մշակում և ներդրում և այլն):

«Թվային Հայաստան» հիմնադրամի բյուջեն հավանության է արժանացել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում