ԳՖՀ-ն ապաստան Է տրամադրել Թուրքիայում խռովության փորձի ենթադրյալ կազմակերպչին. Spiegel
1 րոպեի ընթերցում
![ԳՖՀ-ն ապաստան Է տրամադրել Թուրքիայում խռովության փորձի ենթադրյալ կազմակերպչին. Spiegel](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/02/921293.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի իշխանությունները փախստականի կարգավիճակ են տրամադրել Թուրքիայում հեղաշրջման փորձի ենթադրյալ կազմակերպչին: Այդ մասին փետրվարի 2-ին հայտնել Է Der Spiegel հանդեսը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ճշտում Է հրատարակությունը, խոսքը Թուրքիայի ռազմական ակադեմիայի ղեկավար, գնդապետ Իլհամի Փոլաթի մասին Է: Der Spiegel-ի տվյալներով՝ ընդամենը ապաստան են ստացել թուրք չորս բարձրաստիճան զինվորականներ, որոնք մասնակցել են 2016 թվականի հուլիսի խռովությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: