Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանում

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը հունվարի 31-ին այցելել է ՀՀ սահմանադրական դատարան եւ առանձնազրույց ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍԴ մամուլի ծառայությունից:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանը առաջարկի մասին մտածելու համար ժամանակ է խնդրել, իսկ այդ ընթացքում հանդիպումներ է ունենում քաղաքական, հասարակական, գիտական շրջանակների հետ: Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների և Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում