Քաղաքականություն

Երևանի ավագանու նիստում կքննարկվի ավագանու 3 անդամի լիազորությունների դադարեցման հարցը

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու նիստում կքննարկվի ավագանու 3 անդամի լիազորությունների դադարեցման հարցը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում ներառվել է «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի և «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունների դադարեցման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնավորման մեջ նշվում է, որ Գրիգոր Երիցյանը, որն Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, հանձնաժողովի 7 նիստերից միայն մեկին է ներկա եղել, իսկ ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 5 նիստից դարձյալ միայն մեկին է մասնակցել: 

Իսկ Անուշ Խուդավերդյանի և Անուշ Գինոսյանի դեպքում նշվում է, որ նրանք բացակայել են ավագանու նիստերի քվեարկություններից կեսից ավելիից:

Գրիգոր Երիցյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է օրակարգի այդ հարցին. «Սա քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է, որը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ որևէ իշխանություն մանդատից չի զրկել որևէ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում