Համոզված եմ՝ ՀՀ-ի և Ուկրաինայի միջև համագործակցության շարունակությունը մի շարք նոր ձեռքբերումներ կբերի․ Ուկրաինայի ԱԳ նախարար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Անդրեյ Սիբիհան X-ի իր էջում պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախարար Արարատ Միրզոյանի շնորհավորանքին։
Thank you Minister @AraratMirzoyan for congratulations. I am sure that the continuation of constructive and important cooperation between 🇺🇦 & 🇦🇲 will bring a number of new accomplishments. https://t.co/iCyeBoC7Sc
— Andrii Sybiha 🇺🇦 (@andrii_sybiha) September 6, 2024
«Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Համոզված եմ՝ ՀՀ-ի և Ուկրաինայի միջև կառուցողական և կարևոր համագործակցության շարունակությունը մի շարք նոր ձեռքբերումներ կբերի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Սիբիհան։
Ավելի վաղ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրեյ Սիբիհային Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։