Արմեն Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու է ժամանակ խնդրել ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին մտածելու համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացրել է պատճառներից մեկը, թե ինչու է ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկի մասին մտածելու համար ժամանակ խնդրել: Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպմանն Արմեն Սարգսյանը հիշեցրեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը իրեն առաջարկել է իր թեկնածությունն առաջադրել ՀՀ նախագահի պաշտոնում, իսկ ինքը մտածելու համար ժամանակ է խնդրել:

«Ես հիմա երկու բառով կասեմ, թե ինչի համար եմ ես ժամանակ խնդրել: Մտածելու ընթացքում ես նաև մարդկանց հետ հանդիպելու կարիք ունեմ: Իսկ մտածելու համար ժամանակ խնդրելու համար մի քանի պատճառ ունեմ, որոնցից գոնե մեկը ձեզ հստակ ասեմ: Ապրիլից հետո` անկախ նրանից, թե ով կլինի հանրապետության նախագահը, մենք մտնելու ենք նոր շրջան, որտեղ անցած 26 տարիների փորձից հետո, երբ երկիրը կառավարվել է նախագահական, այնուհետև կիսանախագահական համակարգով, անցնում ենք խորհրդարանական համակարգի, որն էապես տարբերվում է նախորդներից: Կառավարման պարզության տեսանկյունից ամենապարզը նախագահական համակարգն է, բայց սկզբունքային համակարգ ստեղծելու համար, որը թույլ կտա ավելի ամուր քաղաքացիական հասարակություն ձևավորել, ամրացնել ժողովրդավարական ինստիտուտները և ստեղծել իշխանության հակակշիռներ երկարաժամկետ հատվածի համար, ավելի արդիական է կառավարման խորհրդարանական համակարգը: Սակայն սա էլ չի նշանակում, որ հաջորդ օրն ամեն ինչ այլ է լինելու: Համենայնդեպս, հին ձևով չի լինի, սակայն նորը պետք է կառուցվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Սարգսյանը:

Նա հավելեց, որ հանրապետության հաջորդ վարչապետը չի լինելու հերթական 15-րդ վարչապետը, որովհետև նախորդ վարչապետերն աշխատել են նախագահական համակարգում` որոշակի սահմանափակ իրավասություններով: «Իսկ հաջորդ վարչապետը լինելու է կառավարության պատասխանատուն, հաշվետու է լինելու է Ազգային ժողովին և աշխատելու է հանրապետության նախագահի հետ համատեղ: Նույն կերպ հանրապետության նախագահը չի լինելու 4-րդը, այլ նոր կառավարման համակարգում առաջին նախագահը: Եվ այդ իմաստով հանրապետության նախագահի վրա դրվելու է պարտականություն` ձևավորել հաջորդ նախագահի կերպարը, մշակույթը, որովհետև նախագահի կառավարման ժամկետը 7 տարի է, իսկ 7 տարի հետո, եթե հասկանանք, որ սխալ մշակույթ ենք ձևավորել, փոխելն արդեն դժվար կլինի»,- մանրամասնեց Արմեն Սարգսյանը:

Նա շեշտեց, որ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկն ընդունելու պարագայում ինքը այդ պատասխանատու և պատվավոր բեռը տանելու է: «Իհարկե, նման բեռը տանելուց առաջ ցանկացած անհատ պետք է հիմնվի իր հոգևոր արժեքների, իր մշակույթի, իր հավատքի, տրամաբանության, կյանքի փորձի վրա, սակայն նաև ունենա որոշակի որակներ այլոց կարծիքը լսելու»,- եզրափակեց Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանը առաջարկի մասին մտածելու համար ժամանակ է խնդրել, իսկ այդ ընթացքում հանդիպումներ է ունենում քաղաքական, հասարակական, գիտական շրջանակների հետ: Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների և Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ:

Հայերեն English Русский

Արդյունավետ մենեջմենթը ենթադրում է առաջնահերթությունների սահմանում, մինչդեռ պարեկների ծանրաբեռնվածությունը սահմանափակում է այդ հնարավորությունը․ ՆԳ նախարար

Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս

Պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է

Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի նշանակում Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների սահմանափակում. Պեսկով

COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը

COP17-ում մեկնարկել է բնությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու դրական խթանների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն