Տարածաշրջանային

Մուժինեկսն անընդունելի է համարել Թուրքիայում խաղաղություն քարոզող բժիշկների ձերբակալումը

2 րոպեի ընթերցում

Մուժինեկսն անընդունելի է համարել Թուրքիայում խաղաղություն քարոզող բժիշկների ձերբակալումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժինեկսն անընդունելի է համարել Թուրքիայում բժիշկների ձերբակալումն այն բանի համար, որ վերջիններս Սիրիայում խաղաղության կոչեր են արել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում:

Մուժինեկսն ընդգծել է, որ Թուրքիայի բժիշկների միության անդամների հայտարարությունը խաղաղության վերաբերյալ ամբողջովին համապատասխանում է մտքի ազատ արտահայտման իրավունքին: «Նրանց թիրախավորումն ու ձերբակալություններն անընդունելի են»,- ասել է նա:

Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել նաև Համաշխարհային բժշկական ասոցիացիան (WMA)՝ խորը մտահոգություն հայտնելով կատարվածի առնչությամբ: Ասոցիացիայի նախագահ Յոշիտակե Յոկոկուրան դատապարտել է բժիշկների ձերբակալումն ու նրանց վերաբերյալ սպառնալիքների հնչեցումը: Նա հայտնել է, որ իր աջակցությունն է հայտնում թուրք գործընկերներին՝ հիշեցնելով, որ բժիշկների պարտականությունն է կառավարություններին նախազգուշացնել պատերազմների և ռազմական բախումների հումանիտար հետևանքների վերաբերյալ: «Պահանջում ենք թուրքական կառավարությունից անմիջապես ազատ արձակել բժիշկներին»,- ասել է նա:

Հունվարի 30-ի առավոտյան ձերբակալվել են Թուրք բժիշկների միության 11 անդամ, այդ թվում և նախագահը: Պատճառը Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների դեմ հրապարակած հայտարարությունն էր, որում ասվում էր, թե «պատերազմը ժողովրդի առողջության հարցն է»: «Որպես բժիշկներ զգուշացնում ենք՝ ցանկացած բախում, ցանկացած պատերազմ ֆիզիկական,. հոգեկան, սոցիալական առողջության տեսանկյունից չվերականգնվող խնդիրներ է առաջացնում և մեծ մարդկային դրամայի պատճառ դառնում: Ոչ ենք ասում պատերազմին, թող անմիջապես խաղաղություն լինի»,- նշվում էր հայտարարության մեջ:

Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել

Թուրքիա

Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Թուրքիա

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում