Քաղաքականություն

Իտալիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն կդարձնի ԼՂ հակամարտության կարգավորմանը

1 րոպեի ընթերցում

Իտալիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն կդարձնի ԼՂ հակամարտության կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն կդարձնի Լեռնային Ղարաբաղի և ԵԱՀԿ գոտու մյուս ձգձգված հակամարտությունների կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն:

«ԵԱՀԿ-ում մեր նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն ենք դարձնելու Ուկրաինայի ճգնաժամի և ԵԱՀԿ գոտու ձգձգված հակամարտությունների` Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր, Վրաստան, կարգավորմանը»,- ասել է Իտալիայի ԱԳ նախարարը:

Նա ընդգծել է, որ իրենց համար առաջնահերթություն է լինելու ուկրաինական ճգնաժամը լուծելու որոշումների փնտրտուքներին աջակցելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում