Կրթության ոլորտի երկու կարևորագույն ծրագրեր մուտք են գործել համակարգ. Ռուզաննա Մուրադյանն ամփոփեց տարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առաջիկայում նախատեսվում է ձեռնարկատիրական և ֆինանսական կրթությունների ծրագրերը ներառել դպրոցական բոլոր առարկաներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը։

«Այն ծրագրերը, որոնք մենք մատնանշել էինք և որոնք ամրագրված էին Կառավարության ծրագրում, քայլ առ քայլ լուծելով գնում ենք առաջ։ 2017 թվականին երկու կարևորագույն բովանդակային ծրագրեր՝ ձեռնարկատիրական կրթության և ֆինանսական կրթության ծրագրերը, արդեն մուտք են գործել համակարգ։ Ձեռնարկատիրական կրթության տարրերը շատ դպրոցներում ընդգրկվել են երկրորդ և երրորդ դասարանի «տեխնոլոգիա» առարկայում։ Սա շատ կարևոր է, որպեսզի կարողանանք փոքր տարիքից ինչ-որ բան ստեղծելու մտածելակերպը դարձնել մեր երեխաների սեփականությունը։ Այսօր մեր երկրին միայն սպառողներ չեն պետք, այլ նաև ստեղծողներ, և նրանց մտածողությունը պետք է զարգացնել փոքր տարիքից։ Ֆինանսական կրթությունը մի շարք դպրոցներում որպես բաղկացուցիչ մաս «մաթեմատիկա», «հանրահաշիվ», «ես և շրջակա միջավայր», «հասարակագիտություն» առարկաներում ունեցավ իր ուրույն տեղը»,- նշեց Ռուզաննա Մուրադյանը և հավելեց, որ այս ծրագրերն առայժմ փորձաշրջան են անցնում, բայց հետաքրքրությունն արդեն իսկ տեսանելի է։

Նրա կարծիքով, սրանք ժամանակի պահանջ ունեցող ծրագրեր են, և այդ ծրագրերն արդեն մեր համակարգում տեղ են գտել։

«Պետք է ճիշտ ուղղությամբ զարգացնել, համապատասխան փորձարկումներ կատարել, որ այսուհետև կարողանանք այս ծրագրերը ներկայացնել ոչ թե որպես առանձին, այլ բոլոր առարկաներում ինտեգրված։ Մարդու մեջ այդ հմտությունները պետք է զարգացնել ոչ թե կոնկրետ առարկայի շրջանակում, այլ բոլոր առարկաների դասավանդման միջոցով»,- նշեց Մուրադյանը և հավելեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այս ուղղությամբ իր առջև դրված ծրագիրը, նպատակները իրականացրել է։

Հայերեն

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ

Սուրեն Պապիկյանը խոսել է զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու մասին

Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան

Ռուբեն Ռուբինյանը Հռոմում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Տաջիկստանի նախագահը ժամանեց Հայաստան

Սարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ Նասրիին

Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչն է. Ռուբեն Ռուբինյան

ԵՊՀ-ում մեկնարկել է «Մեդիատեքստ, նշանագիտություն և արհեստական բանականություն. նոր իմաստների որոնում» գիտաժողովը