Կարծիքներ

Արմեն Սարգսյանը կարող է ստանձնել արտաքին տնտեսական և քաղաքական ոլորտների հետ կապված գործառույթներ. քաղտեխնոլոգ

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը կարող է ստանձնել արտաքին տնտեսական և քաղաքական ոլորտների հետ կապված գործառույթներ. քաղտեխնոլոգ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը համոզված է, որ ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին իշխանության թեկնածու առաջադրելով՝ փորձում է լուծել ներքին քաղաքական ոլորտում հակակշռելու խնդիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում քաղտեխնոլոգն ասաց, որ Արմեն Սարգսյանը որպես ՀՀ նախագահի թեկնածու բավականին հետաքրքիր ֆիգուր է:

«ՀՀ նախագահի թեկնածուն իր մեջ ունի և՛ ներքին քաղաքական, և՛ արտաքին քաղաքական բաղադրիչները: Կարծում եմ, Արմեն Սարգսյանը լինելու է ոչ միայն ներկայացուցչական ֆիգուր, այլև ստանձնելու է ոչ ֆորմալ գործառույթներ՝ կապված արտաքին տնտեսական և արտաքին քաղաքական ոլորտների հետ»,- նշեց Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանի շուրջ լեգենդներ կան, և դրանք գալիս են դեռ 1996 թվականից: Նրա խոսքով՝ երկրում կատարվող տարբեր փոփոխությունների ժամանակ ինչ-որ մի ձեռք նրան խաղի մեջ էր մտցնում:

«Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ նախագահի թեկնածուին խաղի մեջ մտցրեց շատ բարդ իրավիճակում, որպեսզի երկրում տրամադրություններ փոխի, քանի որ այն ժամանակ ընտրությունների պատճառով շատ ծանր մթնոլորտ էր: Ընդամենը 5 ամիս անց Արմեն Սարգսյանը հեռացավ: Նա «Ժպտացող մարդ» էր, ցանկանում էր որևէ բան անել՝ չթողեցին: Կարծում եմ՝ լեգենդն անգամ հերքելով, մնում է երկարատև ու կենսունակ»,- նշեց Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, սահմանադրական փոփոխություններից հետո հայաստանյան քաղաքական դաշտում հայտնվեցին գործիչներ, ովքեր անմիջականորեն համակարգի հետ կապ չունեն: Վիգեն Հակոբյանն ընդգծեց, որ 2014 թվականից հետո շատ բաներ ֆիլտրվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում