ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի տվյալներով՝ ոչնչացվել ենքուրդ զինյալներին պատկանող 11 թիրախ:
Գործողությունից հետո ռազմական ինքնաթիռները վերադարձել են ռազմաբազաներ: