Տարածաշրջանային

Թուրքիայի բնակչության շուրջ 60 տոկոսը Ղուրան չի կարդում

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի բնակչության շուրջ 60 տոկոսը Ղուրան չի կարդում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կրոնական գործերի վարչության նախագահ Ալի Էրբաշը հայտնել է, որ Թուրքիայում Ղուրան են ընթերցում ցանկացած 10 անձից միայն չորսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

«Պետք է անել այնպես, որ մեր երեխաները ավելի շատ նախընտրեն Ղուրանի ընտրովի դասընթացները: 99 տոկոսով մուսուլման բնակչություն ունեցող երկիր ենք, սակայն շուրջ 60 տոկոսը չի կարողանում Ղուրան կարդալ»,- նշել է նախագահ Էրբաշը:

Նա դժգոհել է այն փաստի առնչությամբ, որ երկրում կրոնական ուսում տվող դպրոցները ընդամենը 15 տոկոս են կազմում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում