Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց զոհված հայորդիների հիշատակին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց զոհված հայորդիների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի՝ ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանն այցելեց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանը ծաղիկներ խոնարհեց Անհայտ զինվորի հուշաքարին, սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ավելի վաղ «Եռաբլուր» էին այցելել Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունները: Հայոց բանակի օրվա առիթով «Եռաբլուր» պանթեոնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հանձնվել են հերոսներին հետմահու շնորհված պետականբարձր պարգևները, ՀՀ նախագահական նստավայրում ևս տեղի կունենա հանդիսավոր արարողություն, իսկ երեկոյան նաև՝ տոնական համերգ:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջարկել է Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնի համար: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել նրա հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում