Տարածաշրջանային

Քրդերը հայտարարել են Աֆրինի մոտակայքում թուրքական տանկ ոչնչացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Քրդերը հայտարարել են Աֆրինի մոտակայքում թուրքական տանկ ոչնչացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) ներկայացուցիչները Հալեպի հյուսիսում գտնվող Ռաջու շրջանում ոչնչացրել են թուրքական զինված ուժերին պատկանող տանկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Աֆրինում YPG պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն հայտնել է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Մեր զինյալները կարողացել են ոչնչացնել թուրքական մի տանկ՝ դարանակալելով Քամրաշ և Ամարա գյուղերի միջև»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Թուրքիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչն ավելի վաղ լրատվամիջոցին հայտնել էր, որ Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների շրջանակում սպանվել է 3 թուրք զինվոր, ևս 16-ը վիրավորվել են:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հունվարի 26-ին հայտարարել էր, որ իրենք մտադիր են Սիրիայում ռազմական գործողություններն ընդլայնել մինչև Մանբիջ, իսկ այնուհետև նաև մինչև Իրաքի հետ սահման:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում