Խոսքի ազատությունը սահմանափակող ալիևյան խոչնդոտը հասել է Թուրքիա. Թուրքական ռադիոկայանը պատժվել է Ալիևներին վիրավորելու մեղադրանքով
1 րոպեի ընթերցում
![Խոսքի ազատությունը սահմանափակող ալիևյան խոչնդոտը հասել է Թուրքիա. Թուրքական ռադիոկայանը պատժվել է Ալիևներին վիրավորելու մեղադրանքով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/920454.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել Ալիևներին վիրավորելու մեղադրանքով պատժել տեղական Show Radio ընկերությանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի գերագույն խորհուրդը «վիրավորանքներ է հայտնաբերել» ռադիոյի Matrax հաղորդաշարի եթերում Իլհամ Ալիևեի կողմից իր կնոջը` Մեհրիբան Ալիևային Ադրբեջանի առաջին փոխնախագահ նշանակելու թեմայով արված հումորային մեկնաբանությունների մեջ:
ՀՌ գերագույն խորհուրդն արգելել է ծրագրի 5 եթեր և Show Radio ընկերությանը տուգանել ստացված եկամուտների 5 տոկոսի չափով:
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ` սա Թուրքիայի պատմության մեջ ԶԼՄ-ների նկատմամբ կրառված ամենամեծ պատժամիջոցներից մեկն է: