Ալեքսանդր Մարկարովը կարևոր է համարում ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի շեշտադրումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության քաղաքացիներն ունեն նույն իրավունքները, ինչ մյուս պետություններում ապրողները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ խոսելով ՀՀ նախագահի հունվարի 24-ին Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթի հիմնական շեշտադրումների մասին։

«Ղարաբաղյան հարցը կարող էր և պետք է ստանար խաղաղ լուծում, բայց խաղաղ լուծման գործընթացի ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել և հարգել ԱՀ քաղաքացիների իրավունքները»,- նշեց քաղաքագետը։

Մարկարովը կարևոր շեշտադրում համարեց նաև տարածաշրջանային քաղաքականության հարցերը, հատկապես հայ-թուրքական հարաբերությունները։

«Հայ-թուրքական հարաբերությունների շրջանակում նշված է, որ Թուրքիան, ըստ էության, բացարձակապես չի հայտնել ոչ մի պատրաստակամություն այն պայմանագրի ստորագրման վերաբերյալ, որի պատմությունը մենք շատ լավ գիտենք։ Այդ պարագայում Հայաստանը հանդես եկավ որպես նախաձեռնող կողմ, որպեսզի ցույց տա աշխարհին, որ ինքը միշտ պատրաստ է եղել զարգացնել բարիդրացիական փոխհարաբերություններ այլ երկրների հետ՝ առանց նախապայմանների։ Բարի կամքի դրսևորման բացակայության պայմաններում պարզ է, որ Հայաստանը մոտակա ժամանակներում կարող է ետ կանչել սեփական ստորագրությունը այն փաստաթղթերի տակ, որոնք ստորագրվել են Շվեյցարիայում մի քանի տարի առաջ»,- ընդգծեց քաղաքագետը։

Անդրադառնալով նախագահի ելույթում եվրոպական համագործակցությանն առնչվող հատվածին՝ նա նշեց, թե Հայաստանը շեշտադրում է, որ ինքը միշտ հանդես է եկել որպես իր համագործակցության սկզբունքի կողմնակից։

«Անհրաժեշտ է նշել այն հանգամանքը, որ Հայաստանը հանդես է գալիս որպես երկիր, որը կարողանում է համադրել երկու տարբեր ինտեգրացիոն նախագծերը և երկուսի մեջ հանդես գալ իր շահերից ելնելով՝ ստանալով երկու կողմերից անհրաժեշտ արդյունքը, որն ակնկալվում է տվյալ համագործակցության շրջանակում»,- նշեց Մարգարովը։

Հունվարի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդի խորհրդարանի վեհաժողովում։

Հայերեն

ՀՀ կառավարության նիստ

Բացահայտվել է Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիների կողմից ստեղծված հանցավոր կազմակերպություն, որի մեջ ներգրավված են նաև անչափահասներ

ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել հայտարարագրվելուց հետո սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը 15 տարվա ընթացքում  առաջին անգամ կայցելի Լիբանան

Թրամփը Պուտինին սպառնացել է պատժամիջոցներով, եթե նա վերջ չդնի Ուկրաինայում ընթացող «անհեթեթ պատերազմին»

«Ինտեր»-ը հաղթել է, «Մանչեսթեր Սիթի»-ն` պարտվել. ՉԼ այլ արդյունքներ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի  արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցը

Վարչապետը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին

«Ռուստամ և Զոհրաբ» օպերայի առաջնախաղ, դասընթացներ Իտալիայում. Երևանի օպերային թատրոնը հավակնոտ ծրագրեր ունի