Կարեն Կարապետյանը համագործակցության խորացման հարցեր է քննարկել «Ակցիոնա» ընկերության հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի երրորդ օրը մեկնարկել է իսպանական «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ հանդիպումով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Ակցիոնա»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոզը Մանուել Էնտրեկանալեսի և «Ակցիոնա Էներջի» (ACCIONA Energy) գլխավոր գործադիր տնօրեն Ռաֆայել Մատեո Ալկալայի հետ քննարկվել են արևային և հողմային էներգետիկայի ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Վարչապետը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է, որպեսզի ընկերության կողմից Հայաստանում մեկնարկած ծրագրերն ընդլայնվեն և ընդգրկեն ոչ միայն վերականգնվող էներգետիկայի, այլև ջրային ռեսուրսների կառավարման ոլորտը, որտեղ բավականին լուրջ բարեփոխումներ են մեկնարկել։

«Ակցիոնա» -ի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել վերականգնվող էներգետիկայի բնագավառում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրի կապակցությամբ և նշել, որ նախատեսում են տեսանելի ապագայում այցելել Հայաստան՝ տեղում ներդրումային այլ հնարավորություններին ծանոթանալու նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող ծրագրերին և զարգացման ուղղություններին:

Աշխարհի ավելի քան 40 երկրներում գործող «Ակցիոնա» ընկերությունը Իսպանիայի ամենախոշոր բիզնես ընկերություններից է, որն առաջատար է ենթակառուցվածքների զարգացման, վերականգնվող էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման և ծառայությունների ոլորտներում: Ընկերությունն այլընտրանքային էներգետիկայի արտադությանն ուղղված ծրագրեր է իրականացնում նաև ՀՀ Գեղարքունիքի մարզում:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը