Պետք չէ հարկման դաշտը մանիպուլյացիայի ենթարկել. նախարարը որոշ ապրանքատեսակներից ԱԱՀ չգանձելու առաջարկի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարն անընդունելի է համարում որոշ ապրանքատեսակների մասով ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) չգանձելու առաջարկը: Այս մասին Ազգային ժողովում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայովխորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Վարդան Արամյանը` նշելով, որ այդ հարկատեսակը բյուջեի կարևոր եկամուտներից է, որի հիման վրա էլ որոշ ծախսեր են պլանավորվել: «Մենք այդ մոտեցմանը դեմ ենք, քանի որ ԱԱՀ վճարում ենք բոլորս, դա բյուջեի եկամուտների կարևոր մասերից է: Եթե այդքանով քիչ ենք եկամուտ ստանում, հետևաբար այն ծախսերը, որ ստանձնել ենք ի՞նչ աղբյուրից ենք ֆինանսավորելու, որ լրացնենք այդ բացը: Տեղափոխելո՞ւ ենք այլ հարկերի մեջ, թե՞ պարտք ենք վերցնելու: Ճիշտ մոտեցումն այն է, որ ավելի մեծ հարկման բեռ դնենք սպառման վրա, քան արտադրական գործոնների` կապիտալի և աշխատուժի, որպեսզի տնտեսական աճը չտուգանենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարար Արամյանը:

Ըստ նախարարի` պետք չէ հարկման դաշտը մանիպուլյացիայի ենթարկել, անհրաժեշտ է սոցիալական ապահովության գործիքներով լուծել անապահով խավի հարցերը:

Անդրադառնալով Հայաստանում առկա գնաճին և տարածաշրջանի այլ երկրների հետ համեմատությանը` Վարդան Արամյանը նշեց, որ մեր երկրում ԱՊՀ երկրների համեմատ առկա է ավելի ցածր գնաճային ֆոն: «Եթե մեզ մոտ 12-ամսյա գնաճը 2.6 տոկոս է, միջինը գնաճը 1 տոկոս, ապա հարևան Վրաստանում տարեկան գնաճը 6.7 տոկոս է, միջինը` 6»,-ասաց նախարարը: Նա նշեց, որ այս հաշվարկները ներկայացնելիս հաշվի են առնվել նաև երկու երկրներում փոխարժեքների արժեզրկման չափերը: «Վրաստանում 5.8 տոկոսով է փոխարժեքը արժեզրկվել, մեզ մոտ` 0.6 տոկոսով, բնականաբար փոխարժեքը մեկին մեկ փոխանցման ազդեցություն չի ունենում գնաճի վրա: Ունենք նաև ներմուծման գների կշիռ: Երբ այս բոլորը համադրում ենք, տեսնում ենք, որ առկա գնաճային ֆոնը համադրելի է ընդհանուր տնտեսական զարգացումներին»,-հավելեց Վարդան Արամյանը:

ՀՀ Ազգային ժողովում հունվարի 23-ին կայացել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայովխորհրդարանական լսումներ: Ընթացիկ տարվա հունվարի 1-ից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով: ՏՄՊՊՀ գնահատականով` այս շուկաներում գնաճն ամբողջությամբ պայմանավորված է 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված հարկային դրույքաչափերի փոփոխությամբ:

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի