Տարածաշրջանային

Թուրքիան «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում առաջին կորուստն է ունեցել

1 րոպեի ընթերցում

Թուրքիան «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում առաջին կորուստն է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) դեմ նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում կրած առաջին կորուստի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Թուրքական Քիլիսի Գյուլբաբա գյուղի շրջանում քրդերի հետ բախման արդյունքում մեկ թուրք զինվոր է մահացել:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիան սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտնել 3 ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում