Քաղաքականություն

Դավիթ Բաբայանը կարեւորում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու համատեքստում

5 րոպեի ընթերցում

Դավիթ Բաբայանը կարեւորում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը կարեւորում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի՝ հունվարի 18-ին Կրակովում կայացած հանդիպումը: Նրա խոսքով՝ այս եւ նման հանդիպումները խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը եւ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանող կարեւոր գործոն են:

«Մենք կարեւորում ենք եւ չենք կիսում այն կարծիքը, որ այդ հանդիպումները պարզապես հանդիպումներ են եւ որեւէ կարեւորություն չեն պարունակում: Ի վերջո, նման հանդիպումների ժամանակ քննարկվում են ընթացիկ, այդ թվում՝ նաեւ կարգավորմանը վերաբերող հարցեր, այդ հանդիպումների ժամանակ միջազգային հանրությունը իր տեսակետն է հայտնում, հետեւաբար դրանք կարեւոր են: Իսկ այս հանդիպման բանալի գաղափարն այն է, որ, կարծես թե, սկսվում են քայլեր կատարվել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու ուղղությամբ, այսինքն՝ զինադադարի ռեժիմի խախտումների վերհանման եւ դրանց նվազեցման ուղղությամբ, քանի որ գիտենք՝ հայտարարվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ գրասենյակի կազմի ընդլայնման մասին: Պաշտոնական Ստեփանակերտը վաղուց այս մասին խոսում է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը՝ հիշեցնելով, որ Արցախի կողմից հնչել են տարբեր առաջարկներ, որոնք հետաքրքրություն են առաջացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ:

«Խոսքը դիպուկահարների հետքաշման, տոն օրերին, միջազգային, ազգային, կրոնական տոներին զինադադարի ռեժիմի խախտումների բացառմանը: Սա կարծես այդ կայունության, փոխվստահության, խաղաղության մթնոլորտի ձեւավորման մեջ է տեղավորվում, հետեւաբար շատ կարեւոր են, բայց նաեւ շատ կարեւոր են դրանից առաջ տեղի ունեցած գործընթացները, հատկապես Լավրովի հայտարարությունը, որ մեկ փաստաթղթով հնարավոր չէ կարգավորել, իսկ եթե ավելի բացենք փակագծերը, նույնիսկ կարելի է ասել, որ սա փիլիսոփայական մոտեցում է, քանի որ փաստաթղթով չի կարելի կարգավորել, եթե կարգավորված չէ մթնոլորտը տարածաշրջանում, եթե Ադրբեջանը շարունակում է իր նացիստական քաղաքականությունը: Այս դեպքում անգամ եթե հազար հատ փաստաթուղթ էլ ստորագրվի, բան չի ստացվելու, հետեւաբար սա ուղերձ է, որ պետք է կամաց-կամաց այդ մթնոլորտը փոխելու, գոնե երկխոսությունն ավելի առարկայական դարձնելու ուղղությամբ»,-նշեց նա:

Դավիթ Բաբայանը անդրադարձավ նաեւ Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու՝ բավականին հաճախ բարձրաձայնված հարցին՝ ընդգծելով, որ դա արդեն հրամայական է:

«Մենք միշտ խոսում ենք դրա մասին եւ կարծում ենք, որ առանց դա հնարավոր չէ կարգավորել հիմնախնդիրը, բայց պետք է նաեւ իրատես լինենք, որ Ադրբեջանը ամեն ինչ անելու է, որ դա տեղի չունենա հատկապես 2018 թվականին, որը շահարկումների տարի է լինելու: Գիտենք, որ այդ արհեստածին երկրի ստեղծման 100-ամյակն է, նախագահական ընտրություններ են լինելու, Հեյդար Ալիեւի 95- ամյակը, Աղդամի, Քելբաջարի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլու, Ղուբատլուի կորստի 25-ամյակն է: Նրանց համար ամենամեծ տարածքայի կորուստներն է եղել, և, հետևաբար սա շահարկումների առիթ է դառնալու, սկսելու են դիվանագիտական, քաղաքական ոլորտում հիստերիաներ, ինչ-որ ահաբեկչական գործողություններ, չի բացառվում սահմանին սադրիչ գործողություններ, այսինքն՝ սա հասկանալի խնդիր է, եւ կարելի է կանխատեսել, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է դա թույլ չտալու համար: Բայց մյուս կողմից Արցախը ներգրավված է բանակցային գործընթացում, բայց ոչ լիիրավ: Մենք շարունակում ենք այս ուղղությամբ աշխատանք տանել, որպեսզի լիարժեք ձեւաչափը վերականգնենք»,-եզրափակեց ԱՀ նախագահի մամուլի քարտուղարը:

Հունվարի 18-ին կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հունվարի 17-ին Նալբանդյանն արդեն հանդիպում ունեցել էր համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին շարունակելու է ուղիներ փնտրել բանակցությունների առաջմղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման շուրջ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների և եռանախագահների առաջարկությունների իրագործման ուղղությամբ, որոնք մասնավորապես վերաբերում են հակամարտության գոտում լարվածության թուլացմանը, 1994-95 թթ. եռակողմ զինադադարի անշեղ պահպանմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ընդլայնմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը։

Տեղադրություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում