ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյորտ Սվիտալսկին հրաժարվեց մեկնաբանել ՀՀ Նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի կողմից Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը:
«Սա ձեր ներքին հարցն է, քննարկեք միմյանց մեջ, ես այստեղ վերջին մարդն եմ, ով պարտավորված է պատասխանել այս հարցին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ հանդիպմանը` քաղաքացիական հասարակության հինգ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից նոր դրամաշնորհային պայմանագրերի ստորագրումից առաջ:
Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել նրա հետ: