«Շախմատային թագի հետևից». Արոնյանը բարձրակարգ շախմատիստ է. Ուեսլի Սոյի հարցազրույցն «Արմենպրես»-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի ամիս անց շախմատասերի ուշադրությունը կբևեռվի դեպի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, որտեղ կկայանա շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Այս անգամ մրցաշարը բավականին լուրջ կազմ է հավաքել: 8 մասնակիցների շարքում են նաև ԱՄՆ երկու ներկայացուցիչները` Ֆաբիանու Կարուանան և Ուեսլի Սոն: Վերջինս հավակնորդների մրցաշարից առաջ «Արմենպրես»-ին բացառիկ հարցազրույց է տվել:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք հավակնորդների մրցաշարից:

-Երբեք մեծ ակնկալիքներ չեմ ունեցել: Ինչ է դա նշանակում. որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի ցանկացած մրցաշարում: Նմանատիպ մրցաշարերում ամեն ինչ շատ «սուր» է: Նույնիսկ լավագույն շախմատիստների մոտ կարող են վատ օրեր լինել, և հակառակը` հաջողություն կարող են ունենալ նաև վատ շախմատիստները: Լիահույս եմ, որ Բեռլինի հավակնորդների մրցաշարերում ամեն ինչ լավ կլինի: Բոլորս էլ պետք է փորձենք:

-Ովքեր են մրցաշարի հիմնական ֆավորիտները:

-Յուրաքանչյուր երկիր կարծում է, որ իր երկրի ներկայացուցիչն է մրցաշարի ֆավորիտը: Ինչ-որ մեկը միշտ էլ «ֆավորիտ» է մարդկանց որևէ շրջանակի համար: Բայց Հավակնորդների այս մրցաշարին, որին մասնակցում են 8 շախմատիստներ` յուրաքանչյուրն էլ ֆավորիտ են:

-Ինչպիսի նախապատրաստական փուլ եք անցնելու:

-Եթե ի նկատի ունեք, թե ինչպես եմ նախապատրաստվում, ապա ես շարունակում եմ սովորել: Ինչպես բոլորը:

-Ինչպիսի հակառակորդ է ձեզ համար Լևոն Արոնյանը:

-Լևոնը բարձրակարգ շախմատիստ է: Ես հավանում եմ նրան:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն