Հասարակական

Գեղարքունիքում սուր շնչառական հիվանդությունների քանակը գտնվում է վերահսկելիության սահմաններում

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում սուր շնչառական հիվանդությունների քանակը գտնվում է վերահսկելիության սահմաններում

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում սուր շնչառական հիվանդությունները ձմռան ամիսների համար գտնվում են նորմայի սահմաններում եւ առայժմ տարածման ու զարգացման բնույթ չեն ստանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, 2018 թվականի հունվարի 10-ի դրությամբ մարզի բուժհաստատություններում սուր շնչառական հիվանդություններ ախտորոշմամբ հիվանդանոցային բուժում են ստանում 13 հիվանդ, հիմնականում նախադպրոցական կամ դպրոցական տարիքի երեխաներ, որոնցից 5-ի մոտ է միայն ախտորոշված թոքաբորբ:

«Հիվանդների բուժումն ընթանում է դրական հունով, իսկ հիվանդությունների քանակը հունվարի համար գտնվում է նորմայի սահմաններում, անհանգստացնող ոչինչ չկա, քանի որ դպրոցներում իրականացվում են ամենօրյա դասասենյակային ջերմաչափումներ, իրավիճակը վերահսկվում է նաեւ ամբուլատոր բուժման ուղղությունում»,-նշեց վարչության պետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում