Տնտեսություն

Հայաստանը ներդնում է նոր մեթոդ զբոսաշրջիկների թիվն ավելի ճշգրիտ հաշվարկելու համար

6 րոպեի ընթերցում

Հայաստանը ներդնում է նոր մեթոդ զբոսաշրջիկների թիվն ավելի ճշգրիտ հաշվարկելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի, քաղաքացիության, տարիքի և լրացուցիչ այլ տեղեկությունների ճշգրիտ հաշվարկման համար առաջարկվում է նոր մեթոդաբանություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ խոսեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Հայաստանում զբոսաշրջության վիճակագրությունը ներկայում վարվում է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանությանը և մեր գործող օրենքին համապատասխան: Մենք առաջարկում ենք կիրառել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը (ՍԷԿՏ): Համակարգչային ծրագրի օգնությամբ, ինչպես նաև շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համագործակցությամբ կունենանք ավելի կատարելագործված վիճակագրական համակարգ Հայաստան ներգնա և արտագնա զբոսաշրջային այցելությունների թվաքանակի վերաբերյալ՝ ավելի քան 95 տոկոս ճշգրտությամբ»,- ասաց Ապրեսյանն ու հավելեց՝ բացի զբոսաշրջիկների թվաքանակից, ճգրիտ տեղեկատվություն կստացվի նաև նրանց քաղաքացիության, տարիքի, սեռի, կրկնակի այցելությունների վերաբերյալ:

Երկրի սահմանն անցնող բոլոր անձանց անձնագրերը սկանավորում են և մուտքագրում համակարգ: Մշակվող համակարգչային ծրագրի օգնությամբ ֆիքսում է սահմանային անցման կետերի ուղևորահոսքը, և բացահայտվում զբոսաշրջիկների թվաքանակը:

Ապրեսյանի խոսքով՝ ներկայիս մեթոդաբանությամբ իրականացվում է միջազգային այցելությունների վիճակագրական հետազոտություն, սահմանային անցման բոլոր կետերում իրականացվում են հարցումներ, դրա արդյունքներով ձևավորվում են գործակիցներ, թե այցելուների քանի տոկոսն են զբոսաշրջիկներ: Մինչ մյուս հետազոտությունը՝ այդ գործակիցները կիրառվում են բոլոր այցելությունների համար: Գործակիցները ձևավորվում են ըստ եռամսյակների, սահմանային անցման կետերի: «Սակայն հետազոտության հիման վրա ստացված տվյալներն այնքան էլ ճշգրիտ չեն: Առաջարկվող նոր մեթոդով 95 տոկոս ճշգրտությամբ ստանալու ենք զբոսաշրջիկների թիվը: Նոր համակարգով, սակայն, հնարավոր չի լինի պարզել, թե որ երկրից են գալիս զբոսաշրջիկները, փոխարենն այն կպարզվի հետազոտության արդյունքներով»,- նշեց Ապրեսյանը:

Զբոսաշրջիկների ճշգրիտ տվյալներն ունենալը պետական քաղաքականության մշակման և իրականացման համար շատ կարևոր հանգամանք է: Ճշգրիտ վիճակագրության վարումն էապես կնպաստի Հայաստանի տնտեսության վրա զբոսաշրջության ազդեցության գնահատմանը, ոլորտում առավել ճշգրիտ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը` ի նպաստ Հայաստանում կայուն, համաչափ տարածքային տնտեսական զարգացման, ազգային եկամտի ավելացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման: Սակայն ընդհանուր տնտեսության վրա զբոսաշրջության այցելության գնահատման առավել արդյունավետ համակարգ կներդրվի՝ «Զբոսաշրջային սատելիտային հաշիվ»համակարգը: Դրա ուղղությամբ ևս աշխատանքներ տարվում են:

Նախագիծը ներկայում հանրային քննարկման փուլում է: Ապրեսյանի խոսքով՝ համակարգը կարևորվում է ղեկավարության կողմից և գտնվում է ՀՀ նախագահի հսկողության ներքո: Նախագիծը ներկայացված է «edraf.am» կայքում՝ հանրության կարծիքը ևս իմանալու համար: Որոշ ժամանակ հետո հաշվի առնելով նաև առաջարկությունները՝ այն վերջնական կներկայացվի քննարկման: Մեթոդը նախատեսվում է փորձարկել 2018-ին:

Ըստ նախագծի՝ ՍԷԿՏ համակարգից անհրաժեշտ տեղեկատվության հիման վրա համակարգչային ծրագրի կիրառմամբ պետք է ապահովվի հետևյալ վիճակագրական տվյալների ստացումը.

Հայաստան ժամանումների և Հայաստանից մեկնումների սահմանային գրանցումների քանակները, այդ թվում՝ ըստ քաղաքացիության,

Հայաստան այցելուների այցելությունների քանակը, այդ թվում՝ ըստ քաղաքացիության, սեռի, սահմանային անցման կետերի, տարիքային խմբերի և այցի տևողությունների,

Ներգնա և արտագնա զբոսաշրջային այցելությունների քանակները, այդ թվում՝ ներգնա զբոսաշրջային այցելությունների համար ըստ քաղաքացիության, սեռի, սահմանային անցման կետերի, տարիքային խմբերի և այցի տևողությունների, ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի մեջ կրկնվող այցելությունների քանակը, այդ թվում ըստ քաղաքացիության,

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության առաջարկությամբ այլ վիճակագրական տվյալներ:

Վիճակագրական ճշգրիտ տվյալների ստացման գործառույթներն իրականացնելու է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, իսկ անհրաժեշտ հզորությամբ սերվերի և համակարգչային ծրագրի ձեռքբերումը և Ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրումն ապահովելու է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

Աննա Գրիգորյան

Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է

Մարզեր

Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է

«Խոսրովի անտառ»-ում կայծակից առաջացած հրդեհի հետևանքով ծառ է այրվել

Հայաստան

«Խոսրովի անտառ»-ում կայծակից առաջացած հրդեհի հետևանքով ծառ է այրվել

ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում. ՊՆ

Ադրբեջան

ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում. ՊՆ

42 համարի երթուղայինը բախվել է ծառին․ կա երեք տուժած

Երևան

42 համարի երթուղայինը բախվել է ծառին․ կա երեք տուժած

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Տնտեսություն

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Քաղաքականություն

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Քաղաքականություն

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում