Նախագահին հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նորանշանակ դեսպանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ նա առավելագույն ջանք կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում: Նախագահ Սարգսյանն ուրախությամբ է արձանագրել, որ Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները, հիմնված լինելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, տարեցտարի խորանում և ամրապնդվում են: Նախագահի համոզմամբ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած 25 տարիների ընթացքում երկու երկրներին հաջողվել է կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնց բնորոշ են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխվստահությունը, ինչպես նաև սերտ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Լիբանանի իշխանություններին և ժողովրդին՝ լիբանանահայերի նկատմամբ տասնամյակներ շարունակ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար, ինչը նրանց հնարավորություն է տվել ոչ միայն պահպանելու իրենց ինքնությունը, այլ նաև զարգանալու և ակտիվորեն մասնակցելու երկրի սոցիալ-տնտեսական կյանքին:

Դեսպան Մայա Դաղերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության և շնորհավորանքի համար՝ համակարծիք լինելով Նախագահի հետ, որ չնայած երկկողմ միջպետական հարաբերություններն ընդամենը 25 տարվա պատմություն ունեն, սակայն դրանք շատ ամուր են՝ հիմքում ունենալով երկու ժողովուրդների բարեկամությունը:

Դեսպան Դաղերը դրվատանքով է խոսել Լիբանանի հայ համայնքի մասին, որը ակտիվ մասնակցություն ունի երկրի զարգացման գործում:

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստանը և Լիբանանն արդյունավետորեն համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հանրապետության Նախագահը և Լիբանանի դեսպանը երկուստեք կարևորել են Հայաստանի տնտեսության նկատմամբ լիբանանցի գործարարների աճող հետաքրքրությունը՝ ընդգծելով ներդրումների խրախուսման ու գործարարների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային արդի խնդիրներին և մարտահրավերներին:

Հայերեն العربية English Русский

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք