Հասարակական

Տոնական օրերին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 5 արտակարգ դեպք

1 րոպեի ընթերցում

Տոնական օրերին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 5 արտակարգ դեպք

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 5 արտակարգ պատահար, որոնց արձագանքել են մարզի փրկարարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, ճգնաժամային կառավարման կենտրոնում տոն օրերին ստացվել է 5 ահազանգ, որոնցից 1-ը կապված է եղել ավտոմեքենայի արգելափակման, 1-ը՝ հրդեհի, 1-ը ճանապարհատրանսպորտային պատահարի, 2-ը՝ կենցաղային դեպքերի հետ:

«Փրկարարները ժամանակին արձագանքել են ահազանգերին, ցուցաբերել համապատասխան օգնություն: Բարեբախտաբար, արտակարգ պատահարների արդյունքում զոհվելու կամ վիրավորվելու դեպքեր չեն գրանցվել: Կարելի է ասել, որ տարին, ի տարբերություն նախորդ տարիների սկզբներին գրանցված դժբախտ դեպքերի, բարեհաջող, համեմատաբար սակավ ու առանց մարդկային կորուստներով ուղեկցվող արտակարգ պատահարների է մեկնարկել»,-ներկայացրեց Գարիկ Հակոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում