Սպորտ

Շախմատիստ Տիգրան Հարությունյանը հաղթել է Ալ-Աին պատանեկան մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Շախմատիստ Տիգրան Հարությունյանը հաղթել է Ալ-Աին պատանեկան մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄԷ Ալ-Աին քաղաքում կայացած շախմատի պատանեկան մրցաշարի հաղթող դարձավ Տիգրան Հարությունյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին անգամ անցկացվող պատանեկան մրցաշարի հաղթող դարձած, Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Մրցաշարում հաջող հանդես եկան նաև Արթուր Դավթյանը, Վահե Դանիելյանը և Հովհաննես Հակոբյանը, ովքեր վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 3-10-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրեցին համապատասխանաբար 6-րդ, 7-րդ և 9-րդ հորիզոնականները:

Հայաստանի 5-րդ ներկայացուցիչը՝ Սոնա Ասատրյանը, 6.5 միավորով զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում