Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինն Ամանորի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահին

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինն Ամանորի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, ՀՀ Նախագահին հղած շնորհավորական ուղերձում Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ վերջերս Հայաստանը և Ռուսաստանը երկու նշանակալի օր են նշել` դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և «Գործընկերության, համագործակցության և փոխադարձ օգնության» մասին պայմանագրի 20-ամյակը:

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային կապերի հետագա զարգացումը, ինչպես նաև գործընկերային փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում` ի շահ հայ և ռուս ժողովուրդների և տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում