Թուրքիան եւ Ռուսաստանը համաձայնագիր ստորագրեցին Ս-400-ի գնման վարկի վերաբերյալ
1 րոպեի ընթերցում
![Թուրքիան եւ Ռուսաստանը համաձայնագիր ստորագրեցին Ս-400-ի գնման վարկի վերաբերյալ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/917971.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան եւ Ռուսաստանը դեկտեմբերի 29-ին վարկային համաձայնագիր են ստորագրել Ս-400 համալիրների գնման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Haber Turk հեռուստաալիքը:
Համաձայնագրի ստորագրումը տեղի Է ունեցել Անկարայում:
Ավելի վաղ Hurriyet թերթը հայտնել Էր, որ համալիրների գնման գումարի մի մասն Անկարան ինքը կվճարի, իսկ մյուս մասի համար վարկ կվերցնի Մոսկվայից: Ընդ որում՝ այն կլինի ոչ թե դոլարով, այլ ռուբլով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: