Փաստ մեկնաբանությամբ

ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցով Հայաստանի քվեարկությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Շարմազանով

3 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցով Հայաստանի քվեարկությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի հարցով Հայաստանի քվեարկությունն ուղղված չէ ԱՄՆ-ի կամ որևէ այլ երկրի դեմ: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այս քվեարկությունն ուղղված է եղել Երուսաղեմի հարցով բանակցային գործընթացը պահպանելուն, բանակցությունների միջոցով խնդիրը կարգավորելու հույսը պահպանելուն, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը և Երուսաղեմի հայկական համայնքի և պատրիարքարանի շահերի պաշտպանությանը: Մենք որևէ մեկի դեմ չենք քվեարկել, մենք քվեարկել ենք հանուն լարվածության թուլացման, հանուն բանակցային գործընթացի շարունակականության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը համաձայն չէ որոշ վերլուծաբանների կարծիքների հետ, թե Հայաստանի նման քվեարկությունը կարող է հանգեցնել հայ-ամերիկյան հարաբերությունների վատթարացման: «Մենք շատ ակտիվ և հետևողական փորձում ենք զարգացնել երկխոսությունը մեր ամերիկացի գործընկերների հետ, իսկ անցած տարիների ընթացքում հասցրել ենք շատ լուրջ հաջողություններ արձանագրել երկկողմ հարաբերություններում: Ես գտնում եմ, որ հայ-ամերիկյան հարաբերություններն այս պահին վերելքի վրա են, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի դրանք շարունակեն զարգանալ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա հստակեցրեց, որ Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկել է այնպես, ինչպես պահանջում է այսօրվա գործող բանակցային գործընթացը, ՄԱԿ-ի ընդունած ձևաչափն ու բանաձևերը Պաղեստինի և Իսրայելի հարցում, ՀՀ և հայության շահը: «Իսկ Հայաստանի Հանրապետության շահն է` չանել քայլեր, որոնք հավելյալ լարվածություն կմտցնեն Երուսաղեմում, որոնք չեն բխի Երուսաղեմի հայկական համայնքի շահերից և որոնք դեմ կլինեն բանակցային տրամաբանությանը, որն ընդունել է ՄԱԿ-ը Երուսաղեմի հարցով: Ինչպես մենք ակնկալում ենք, որ որևէ երկիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ չպետք է ընդունի բանաձևեր, որոնք դեմ են Մինսկի խմբի համանախագահության առաջարկած սկզբունքներին, այնպես էլ Երուսաղեմի հարցում կան բանակցային սկզբունքներ, ուստի աննորմալ կլինի, որ Հայաստանը պահանջի Ղարաբաղի հարցում պահպանել բանակցային սկզբունքները, իսկ ինքը մեկ այլ հարցում այդ բանակցային ֆորմատին և սկզբունքներին դեմ հանդես գա»,- եզրափակեց Շարմազանովը:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան դեկտեմբերի 21-ին 128 կողմ, 35 ձեռնպահ և 9 դեմ ձայներով հաստատել է բանաձևը, որը փաստացի անվավեր է ճանաչում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: Ընդունված բանաձեւում ՄԱԿ անդամ պետությունները հաստատել են Երուսաղեմի հատուկ կարգավիճակը և շեշտել, որ այն փոփոխելու ուղղված ցանկացած միջոցառում չունի իրավական ուժ: Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին:

Տեղադրություն

ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու բացառիկ հնարավորության մասին

Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու բացառիկ հնարավորության մասին

«Օլիմպիականները. Փարիզ-2024». նպատակս Օլիմպիական խաղերի ոսկին է. Մալխաս Ամոյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». նպատակս Օլիմպիական խաղերի ոսկին է. Մալխաս Ամոյան

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ

Իրավունք

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ

Միրզոյանը և Կոմենեսկուն քննարկել են ՍԾՏՀԿ -ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների և տարածաշրջանային տնտեսական համագործակցության հարցեր

Արտաքին քաղաքականություն

Միրզոյանը և Կոմենեսկուն քննարկել են ՍԾՏՀԿ -ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների և տարածաշրջանային տնտեսական համագործակցության հարցեր

ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

ՀՀ Նախագահ

ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Տնտեսություն

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Հայաստան

Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մշակույթ

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երեսունյոթամյա կինը բուքմեյկերական կայքերի այլոց հաշիվներից հափշտակել է ավելի քան 1․6 մլն դրամ․ նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

Երեսունյոթամյա կինը բուքմեյկերական կայքերի այլոց հաշիվներից հափշտակել է ավելի քան 1․6 մլն դրամ․ նախաքննությունն ավարտվել է

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Մարզեր

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում